Մենք միանում ենք հայերին` տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- ասվում է գրառման մեջ։
Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ փետրվարի 28-ին հանրահայտ exhibbit.com հարթակում բացվելու է երկլեզու (հունարեն եւ անգլերեն) «Սումգայիթ 1988» խորագրով բացառիկ վիրտուալ ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում Հունաստանում ՀՀ դեսպանության էջը։
«Վիրտուալ ցուցահանդեսի էլեկտրոնային հղումը և բովանդակության այլ մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ»,- ասվում է գրառման մեջ։